Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ակնկալում է «հարգալից, բայց կոշտ» երկխոսություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովում։
Նա նշել է, որ ինքը մտադիր է ամերիկյան կողմին համոզել, որ առևտրային մաքսատուրքերն արդյունավետ գործիք չեն և վնասում են G7-ի բոլոր մասնակիցներին։
Մակրոնը հիշեցրել է նախկին առևտրային լարվածությունների մասին և ընդգծել, որ Եվրոպական Միությունն ինքնուրույն է սահմանում իր օրենսդրությունը, ներառյալ՝ թվային ընկերությունների համար հարկերը։
Ֆրանսիայի առաջնորդը միաժամանակ նշել է «յոթնյակի» երկրների միջև կայուն առևտրային հարաբերությունների անհրաժեշտությունը՝ հավելելով, որ մաքսատուրքերը «ոչ մեկին օգուտ չեն բերում», հատկապես դաշնակիցների միջև։