
Վերաքննիչ դատարանում ավարտվեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործի քննությունը, դատարանը հունիսի 25-ին կհրապարակի որոշումը։
Ըստ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանի` դատարանում այսօր արձանագրվել է, որ որպես այդպիսին՝ դատավարական որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, պարզապես տվյալ օրը՝ հունիսի 25-ին, դատական նիստը կբացվի և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, որից հետո կհրապարակվի որոշումը։
Դատական նիստի ընթացքում ուսումնասիրվել է տեսագրությունը, որից ակնհայտ է՝ Դավթի Համարձումյանը ծեծկռտուքի մասնակից չէ։
«Դավիթ Համբարձումյանն անմեղ է, ուստի արդարացման դատական ակտ պետք է կայացվի»,- նշել է փաստաբանը։