Հորմուզի նեղուցի ականազերծումը մինչև այնպիսի մակարդակ, որը հնարավորություն կտա անվտանգ վերսկսել նավագնացությունը, կարող է տևել 40-50 օր։ Դրա մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ծովային անվտանգությամբ զբաղվող արևմտյան ընկերությունների աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ միայն աշխատանքների ավարտից հետո ապահովագրական ընկերությունները, նավագնացային օպերատորները և նավթային կոնցեռնները կկարողանան տարածաշրջանը ճանաչել բավականաչափ անվտանգ նավերի անցման համար։
Նշվում է, որ ականորսիչ նավերի և ստորջրյա դրոնների օգտագործմամբ գործողությունը կարող է հանգեցնել համաշխարհային շուկա տասնյակ միլիոնավոր բարել նավթի մատակարարումների ուշացմանը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն, Իրանը և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանը հաստատել էին հրադադարի մասին համաձայնության հասնելը, որի ստորագրումն ակնկալվում է հունիսի 19-ին Ժնևում։