Հաճելի է մշակույթիդ մասնիկները տեսնել գլոբալ պրոդուկտներում. Ռայա Եպիսկոպոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Ռայա Եպիսկոպոսյանը գրել է.

«Մեր խաղային համայնքից փոքրիկ բացահայտումով եմ ուզում կիսվել ձեզ հետ:

Ուրեմն վերջերս դուրս եկած Ջեյմս Բոնդի ֆրանշիզայի 007 First Light խաղում սենց տեսարան կա:

Դե հայ խաղացողի աչքը միանգամից կպավ, քանի որ մեր մատյանները միանգամից ճանաչում ենք:

Հստակ կարդացվում է վերևում՝ Ղուկաս, Յոհաննէս, Մաթէոս:

Ու դե սկսեցինք համացանցը փորել, որ հասկանանք թե սա ինչպես ու ում ձեռքով հայտվել խաղում և կոնկրետ ինչ գործ է:

Իչպե՞ս է հայտնվել՝ չիմացանք, բայց գործն իդենտիֆիկացրեցինք:

Գործակալ 007-ը այստեղ նայում է միջնադարյան մատյանի էջերին, ենթադրաբար Մինասի հեղինակության, որոնք այժմ պահվում են Նյու Յորքի Մետրեպոլիտեն թանգարանում:

Ինչպես գտնել 007 First Light խաղում (լոկացիա)՝ Webb Foundation-ի շնորհանդես, առաջին ցուցասրահ:

Անշուշտ հաճելի է մշակույթիդ մասնիկները տեսնել գլոբալ պրոդուկտներում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *