
ՀԱՀ իրավապահները Քեյփթաունի միջազգային օդանավակայանում ձերբակալել են 28-ամյա մի տղամարդու, ով ցանկացել է 150 առանձնյակ թունավոր կարիճների անօրինական կերպով դուրս բերել երկրից։ Այս մասին հայտնում է SABC ռադիոկայանը։ Համաձայն հաղորդման, կարիճները պլաստիկե ամանների մեջ են եղել դրված ու թաքցված տղամարդու ուղեբեռի մեջ։
Տվյալ կարիճները գտնվել են պաշտպանության ներքո, որպես քիչ հանդիպող տեսակի առանձնյակներ։ Կատարված հանցանքը հայտնաբերել են սահմանային անցակետում ծառայող ոստիկանական հատուկ ստորաբաժանման աշխատակիցները։ Առաջիկա օրերին տղամարդը կկանգնի դատարանի առաջ։