Թրամփը հայտարարել է «Հըզբոլլահի» հետ «փոքրիկ զրույց ունենալու» անհրաժեշտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է «զբաղվել լիբանանյան հարցով» և «փոքրիկ զրույց ունենալ» շիական «Հըզբոլլահ» շարժման հետ։

Դրա մասին նա ասել է լրագրողներին Էվիան-լե-Բենում G7-ի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։

«Մենք ուզում ենք տեսնել՝ արդյոք կկարողանա՞նք զբաղվել լիբանանյան հարցով։ Թվում է, թե դա երբեք չի ավարտվում։ Սա այն ամենի փոքրիկ տարբերակն է, ինչով մենք զբաղվում էինք [Իրանի դեպքում]։ Եվ դա չպետք է բարդ լինի։ Մենք պետք է փոքրիկ զրույց ունենանք «Հըզբոլլահ» հետ»,- հայտարարել է Թրամփը՝ առանց մանրամասներ հայտնելու։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն, Իրանը և Պակիստանը միջնորդության միջոցով հասել են համաձայնության, որն ուղղված է Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը։ Փաստաթղթի ստորագրումն ակնկալվում է հունիսի 19-ին Ժնևում։

Ըստ պայմանավորվածությունների՝ կողմերը ծրագրում են քննարկել նաև Իրանի միջուկային ծրագիրը և մարտական գործողությունների դադարեցումը, ներառյալ Լիբանանում։ Միևնույն ժամանակ, Իսրայելում պնդում են, որ Հարավային Լիբանանից ուժերի դուրսբերումը չի մտնում ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի պայմանների մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *