Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանի առանցքային ձեռքբերում է անվանել

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձել է Հարավային Կովկասի ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա այս հայտարարությունն արել է Բաքվում լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ։

Ըստ դիվանագետի՝ հակամարտության կարգավորումը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը կարևոր ձեռքբերում են երկու կողմերի համար էլ։

«Սա իսկապես մեծ առաջընթաց է և կարևոր ձեռքբերում»,- նշել է Հորլեմանը։

Նա ընդգծել է, որ խաղաղ գործընթացին աջակցելը եղել է Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելության առանցքային խնդիրներից մեկը։

Դեսպանը հավելել է նաև, որ կայուն խաղաղությունը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի շահերից՝ նոր հնարավորություններ բացելով Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *