«ԱՄՆ-ն և ԱԷՄԳ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել հարստացված ուրանի պաշարները»․ Վենս (տեսանյութ)

«ԱՄՆ-ն և ԱԷՄԳ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել հարստացված ուրանի պաշարները»․ Վենս

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը նախատեսում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների վերադարձը Իսլամական Հանրապետություն՝ հարստացված ուրանի պաշարները ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Այո, դա բացարձակապես այդպես է»,- ասել է նա՝ NBC News-ին տված հարցազրույցում։ «Պայմանավորվածությունների առանցքային մասերից մեկն այն է, որ ԱԷՄԳ-ն և Միացյալ Նահանգները կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները»,- նշել է նա։

Փոխնախագահը հավելել է, որ այն «շատ հստակ նշված է» փոխըմբռնման հուշագրում: Վենսի խոսքով՝ կողմերը դեռ պետք է «լրամշակեն տեխնիկական որոշ մանրամասներ, որոնք կապված են ոչ թե փոխըմբռնման հուշագրի տեքստի, այլ դրա իրականացման հետ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *