Երևանում մեկնարկել է խորհրդարանի հեռացող կազմի վերջին քառօրյան

Հունիսի 16-ին Երևանում մեկնարկել է խորհրդարանի հեռացող կազմի վերջին քառօրյան: Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 56 հարց, որոնցից 12-ը կքննարկվեն երկրորդ ու վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին:

Քննարկվող հարցերի թվում են մի շարք օրենսդրական փոփոխությունների փաթեթներ և նախագծեր, որոնք վերաբերում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Շահումով խաղերի գործունեության կարգավորման մասին», «Ակրեդիտացման մասին», «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքներին, Հարկային օրենսգրքին, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներին, Ընդերքի մասին օրենսգրքին, «Գնումների մասին» օրենքին և հարակից այլ իրավական ակտերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *