Վենսը հերքել է Իրանի 24 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման մասին լուրերը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հերքել է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակում Իրանի համար կարող են ապասառեցվել 24 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ։

«Դա ոչ մի տեղ նշված չէ, տեքստերից և ոչ մեկում չկա»,- CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։

Վենսը հստակեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել ակտիվների ապասառեցման թեման, սակայն գլխավոր հարցը մնում է իրանական տնտեսության դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկումը՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի գծով երկարաժամկետ պարտավորությունների կատարման պայմանով։

Նա հավելել է, որ իրանական ֆինանսական ակտիվների հարցը կարող է քննարկվել տեխնիկական բանակցությունների ժամանակ, որոնք կանցկացվեն համաձայնագրի պաշտոնական ստորագրումից հետո։

Ըստ Վենսի՝ պարտավորությունների կատարման դեպքում Իրանը կարող է ավելի «բարգավաճ ապագա» ակնկալել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *