
Առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա, որը գտնվում է Կրեմլից 15 կմ հեռավորության վրա։ Ձեռնարկությունը համարվում է Մոսկվայի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը և առանցքային դեր է խաղում Մոսկվան ու Մոսկվայի մարզը վառելիքով ապահովելու գործում։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն։ Նշվում է, որ գործարանում հրդեհ է բռնկվել։