«ԱՄՆ-ն Իրանին չի վճարի 300 միլիոն դոլար». Թրամփ

«ԱՄՆ-ն Իրանին չի վճարի 300 միլիոն դոլար». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ծրագրում Իրանին 300 մլն դոլար վճարել: Նա այդ մասին հաղորդումները որակել է որպես կեղծ տեղեկատվություն, որը տարածում են դեմոկրատները։

Financial Times-ը գրել էր, որ Սպիտակ տունը նախատեսում է ստեղծել 300 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամ այն ընկերությունների համար, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել Իրանում՝ երկրի վերականգնման նպատակով։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Իրանը կարող է հասանելիություն ստանալ հիմնադրամին, եթե կատարի Վաշինգթոնի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները։

Ավելի վաղ Mehr-ը հաղորդել էր, որ Իրանը 300 մլրդ դոլար է գնահատել ԱՄՆ-ի ռազմական գործողությունից երկրին հասցված վնասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *