
Կալիֆոռնիայում B-52 Stratofortress ռմբակոծիչ է կործանվել։ Այս մասին հաղորդվում է Х սոցցանցի ավիաբազայի էջում։
«ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress-ը կործանվել է «Էդվարդս» ավիաբազայից թռիչքի մեկնարկից կարճ ժամանակ անց՝ ժամը11:20-ին (Երևանի ժամանակով ժամը 22:20-ին – խմբ.): Արտակարգ իրավիճակների անձնակազմերն անմիջապես դեպքի վայր են ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԶԼՄ-ները գրում են, որ վթարի հետևանքով անձնակազմի 8 անդամ է զոհվել։
Ռմբակոծիչն ընկել է փորձնական թռիչքի ժամանակ։