
«Մարդ կա, տեսել էր, որ գետի մեջ մի երեխա գոռում է՝ մամա ջան, օգնեցեք։ Մինչև իջանք, գետի կողքերը նայեցինք՝ չկար։ Կամավորներով ամբողջ գիշեր փրկարարների հետ որոնել ենք, դեռ արդյունք չկա»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Փամբակ գետն ընկած քույրերի որոնողական աշխատանքներին մասնակցող քաղաքացիներից մեկը։ «Անհատապես իրենց չեմ ճանաչում, մորը դեմքով գիտեմ, ոնց որ փռում է աշխատում, 5 երեխա ունի»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից վերսկսվել են որոնողափրկակարական աշխատանքները։