ԱՄՆ-ի կողմից շրջափակումը վերացնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո իրանական երեք նավթատար տանկեր և առաջին անհրաժեշտության ապրանքներ փոխադրող երկու նավ են անցել միջազգային ջրերով։ Այս մասին հայտնել է «Tasnim» գործակալությունը։
«Իրանական երեք նավթատար տանկեր և առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված երկու նավ են անցել ծովային շրջափակման գոտով»,- նշված է գործակալության տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։