Վենսը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ը կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և ԱՄՆ-ն ծրագրում են օգնել Իրանին՝ բարձր հարստացված ուրանի պաշարները ոչնչացնելու համար։ Սա ամրագրված է փոխըմբռնման հուշագրում։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրականում համաձայնագրի առանցքային կետերից մեկն այն է, որ [Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը] և Միացյալ Նահանգները պատրաստվում են օգնել Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, և դա շատ հստակ շարադրված է փաստաթղթում»,- ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը հստակեցրել է, որ փոխըմբռնման հուշագրի տեքստը կհրապարակվի ուրբաթ օրը Շվեյցարիայում կայանալիք պաշտոնական ստորագրման արարողությունից հետո։

Նրա խոսքով՝ միջուկային ստուգումների մեկնարկի ամսաթիվը նույնպես կարող է որոշվել ուրբաթ օրը։

«Բայց մենք ակնկալում ենք, որ (…) այս կոնկրետ հարցի շուրջ տարաձայնությունները քիչ են, և ամեն ինչ շատ արագ տեղի կունենա»,- հավելել է փոխնախագահը։

Նա ընդգծել է, որ եթե իրանական կողմը կատարի բոլոր պայմանները, ապա «օգուտներ կքաղի դրանից»։

«Եվ սա հենց այն է, ինչ մենք հույս ունենք տեսնել»,- նշել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը նաև հավելել է. «Ես ուզում եմ, որ նրանք հաջողակ երկիր ունենան, բայց միայն այն պայմանով, եթե անեն անհրաժեշտ ամեն ինչ՝ երկարաժամկետ հեռանկարում միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *