Լիբանանում հայտարարել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3798-ի

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրի բնակավայրերին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել (այդ թվում՝ երկու կին)։ Եվս 82 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոցներ։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3 798-ի, իսկ վիրավորներինը՝ 11 781-ի», – նշված է X սոցիալական ցանցում տեղադրված գերատեսչության հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունից հայտնել են նաև, որ երկուշաբթի օրը իսրայելական հարձակումների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է։ Դա տեղի է ունեցել տարածաշրջանային բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։ Օգտվելով առիթից՝ Բեյրութից հազարավոր փախստականներ սկսել են վերադառնալ ավելի վաղ լքված հարավային շրջաններ։

Լիբանանյան բանակի հրամանատարությունն իր հերթին նախազգուշացրել է բնակչությանը և հորդորել առայժմ զերծ մնալ հարավ վերադառնալուց և սպասել փլատակների մաքրման ու ճանապարհների ականազերծման աշխատանքների ավարտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *