Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի

Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի

Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի․ այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ հայտարարությունը, այն է՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»։ Ըստ հայցի՝ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և զրպարտել է Սամվել Կարապետյանին։ Իսկ որպես զրպարտության համար փոխհատուցում՝ պահանջում է Ալեն Սիմոնյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *