Ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ

Ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
     Նշված քրեական վարույթներից՝ 66-ով ձերբակալվել է 227 անձ,
     – քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ,
     -15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
     Մեղադրյալներից՝
     – 108-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված՝ կալանք (55) և տնային կալանք (53) խափանման միջոցներ,
     – 122-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
     – 66 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:
     21 վարույթով նախաքննությունը՝ 90 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով դատարան ուղարկելու համար»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *