«Հեզբոլլահի» դեմ Իսրայելի գործողությունը պետք է ավելի արագ ավարտվեր․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսրայելին՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ ձգձգվող ռազմական գործողության համար և հայտարարել, որ այն պետք է ավելի արագ ավարտվեր։

«Ես դժգոհ եմ Լիբանանի և «Հեզբոլլահի» հարցում Իսրայելի գործողություններից։ Նրանք պետք է ավելի արագ գլուխ հանեին այդ խնդրից։ Այս ամենը չափազանց երկար է ձգվում», — ասել է Թրամփը Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակում Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *