Բրիտանական Rolls-Royce SMR ընկերությունը հաղթել է Շվեդիայի արևմտյան ափին յուրաքանչյուրը 470 ՄՎտ հզորությամբ երեք փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տենդերը: Այս մասին նշված է շվեդական Vattenfall էներգետիկ ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«470 ՄՎտ հզորությամբ երեք նոր ռեակտորները հնարավորություն կտան տարեկան արտադրել շուրջ 12 տերավատտ-ժամ էլեկտրաէներգիա՝ առանց հանածո վառելիքի օգտագործման»,- ասված է տեքստում:
Նոր օբյեկտը կառուցվելու է «Ռինգհալս» ատոմակայանի հարևանությամբ: Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2030-ական թվականների կեսերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Rolls-Royce-ը փոքր մոդուլային ռեակտորներ է կառուցելու նաև Չեխիայում և Մեծ Բրիտանիայում: