Կանադան պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բորսաների նկատմամբ

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 7 ֆիզիկական անձի, 34 իրավաբանական անձի և այսպես կոչված «ստվերային նավատորմի» 120 նավ։ Այդ մասին տեղեկացվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության հրապարակած փաստաթղթերում։

Նոր սահմանափակումների շրջանակում պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ռուսական վեց բորսաներ։ Դրանց թվում են՝ Moscow Exchange-ը, SPB Exchange-ը, Saint Petersburg International Mercantile Exchange-ը, Սանկտ Պետերբուրգի արժութային բորսան, Ազգային ապրանքային բորսան և Արևելյան բորսան։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև Grinex կրիպտոբորսան, ինչպես նաև դրա հետ կապվող Old Vector և TengriCoin ընկերությունները։

Կանադայի իշխանությունների հայտարարության համաձայն՝ նոր սահմանափակումները նպատակ ունեն ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի ֆինանսական և լոգիստիկ ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև սահմանափակել պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *