« ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ միակ իրական փոփոխություն բերողը հենց ինքն է»․ Տաթևիկ Հայրապետյան

« ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ միակ իրական փոփոխություն բերողը հենց ինքն է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս մի կին շատ սրտնեղած ինձ հարցրեց՝ փաստորեն անիմա՞ստ էր ընտրության գնալը, քանի որ չստացվեց հեռացնել գործող «Քանդենք պետությունը» կուսակցությանը։ Ես պատասխանեցի, որ հենց ընտրության գնալով էլ իրենք կանխել են, որ Ալիևի խաղալիք քաղաքական ուժը կարողանա սահմանադրական մեծամասնություն ձեռք բերել խորհրդարանում և կարողանա Ալիևի հանրաքվեն գլուխ բերել։ Տիկինը շատ ուրախացավ, որ իր քվեն կարող է օգտակար լինել ադրբեջանական ծրագրերը մեր երկրի հանդեպ կանխելու կամ առնվազն էականորեն բարդացնելու հարցում։
     Շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը կարողանան պարզ ու ազնիվ զրույց ունենալ քվե տված քաղաքացիների հետ։ Կարևոր է հնարավորինս հեշտ, պարզ ու հասկանալի լեզվով քաղաքացուն բացատրել, որ իր քվեն իրապես արժեքավոր է, միգուցե այս պահին չի ստացվում հեռացնել իշխող ուժին, բայց առանց քաղաքացիների ակտիվ քաղաքական մասնակցության որևէ հարց այս երկրում չի կարող լուծվել։
     Վերջին ընտրությունները փաստեցին, որ հենց ՀՀ քաղաքացին կարող է որևէ բան փոխել։ Այլ բան, որ պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժերը պետք է կարողանան կապիտալիզացնել այդ քվեն, չհիասթափեցնեն իրենց քվե տված քաղաքացիներին, կարողանան ցույց տալ այդ ամենի նշանակությունն ու կարևորությունը, որ քաղաքացին լինի մոտիվացված մասնակցելու իր երկրի քաղաքական փոփոխություններին ու հասկանա, որ միակ իրական փոփոխություն բերողը հենց ինքն է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *