ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել աջակցել Կիևին և Մոսկվային հորդորել է «գործարքի գնալ»՝ Ուկրաինայի պատերազմին վերջ դնելու համար։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Թրամփն այսօր երկկողմ հանդիպում ունի Կատարի էմիրի հետ։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ արդեն հասցրել է «լավ հանդիպում» ունենալ Ուկրաինայի առաջնորդի հետ։
«Ռուսաստանը պետք է գործարք կնքի,- ասել է նա լրագրողներին,- Ռուսաստանը, ինչպես և Ուկրաինան, հսկայական մարդկային կորուստներ է կրել»։
Թրամփը հավելել է, որ կիրակի օրը խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և խոսակցությունը եղել է «հենց այդ մասին»։
«Սա մի պատերազմ էր, որն, իմ կարծիքով, ամենահեշտը պետք է հարթվեր»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ երկու առաջնորդների միջև մեծ հակակրանք կա։