Զելենսկին մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում:

«Ես չեմ գնա Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու։ Ես այդ խաղերը չեմ խաղում։ Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է լուրջ խոսակցության, նրան կարող են ընդունել Մոսկվայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *