
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել’ ընդդեմ պայմանական ընդհանուր թշնամու։
Միամտություն չունենաք՝ կարծելու, թե Հայաստանն է այդ ընդհանուր թշնամին։ Հայաստանը դադարել է լինել ազգային պետություն և հիմա Զիմբաբվեի կամ Սուդանի նման մի բանանային հանրապետություն է, որտեղ բնիկ ազգի շահերը գոյություն չունեն։
Հիմա եվրոպական ու թուրքական լծի տակ գտնվող երկրներում ընդհանուր թշնամին Ռուսաստանն է։
Չզարմանաք, եթե 1-2 տարի հետո Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություն անեն՝ որպես եղբայրության խորհրդանիշ՝ ընդդեմ ընդհանուր թշնամու»։