«Եթե ՀՀ տարածքից հող չեք տրվել, ինչի՞ դիմաց եք դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցում տվել»․ Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե ՀՀ տարածքից հող չեք տրվել, ինչի՞ դիմաց եք դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցում տվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն Աժ-ում ունեցած իր ելույթում հայտարարել է․ «Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»։ 2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով Կիրանցի գյուղի բնակիչներին պատկանող 58 անշարժ գույք՝ կադաստրից տրված վկայականներով, ընդհանուր շուրջ 15 հեկտար հող, միջպետական ավտոճանապարհի մի հատված, այդ ճանապարհի Կիրանցի կամուրջը հանձնվել են Ադրբեջանին։ Դրա դիմաց կառավարության գաղտնի որոշմամբ անշարժ գույքի սեփականատերերին տրվել է դրամական մեծ փոխհատուցում։ Եթե ՀՀ տարածքից, Կիրանցից Ադրբեջանին 2 տուն, 15 հեկտար հող չեք տրվել, ինչի՞ դիմաց եք դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցում տվել։
     Նիկոլ Փաշինյան, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է Ադրբեջանը ճանաչի, սակայն այդպես էլ չի ճանաչում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *