Շղթայական ավտովթար Ապարանում. կան վիրավորներ

Այսօր՝ ժամը 18։30-ի սահմաններում Ապարանի կենտրոնական փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վթարի հետևանքով կան վիրավորներ։ Բեռնատարը և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ իրար են բախվել։

Այժմ դեպքի վայրում ծառայություն են իրականացնում ոստիկանները, տարածքը սահմանազատված է, ինչի արդյունքում մեծաթիվ բեռնատարների խցանում է առաջացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *