Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել

Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 14:30-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *