General Motors-ը կարող է սկսել Lockheed Martin-ի պաշտպանական արտադրանքի համար բաղադրիչների թողարկումը. WSJ

General Motors ավտոկոնցեռնը բանակցություններ է վարում Lockheed Martin-ի հետ՝ պաշտպանական կապալառուի սպառազինության համար բաղադրիչների հնարավոր արտադրության շուրջ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ենթադրյալ համաձայնագրի շրջանակում GM-ը կարող է արտադրել լայնորեն կիրառվող բաղադրիչներ, որոնք կօգնեն Lockheed Martin-ին մեծացնել զինամթերքի թողարկումը, հայտնել են աղբյուրները։

Նշվում է, որ ընկերությունները քննարկում են, թե կոնկրետ որ բաղադրիչները կարող է արտադրել General Motors-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *