Սամվել Կարապետյանն Ալեն Սիմոնյանին դատի է տվել

Դատարանը վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի. տեղեկանում ենք «Դատալեքս»-ից:

Ըստ հայցի՝ Կարապետյանը պահանջում է ԱԺ խոսնակին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել ամիսներ առաջ Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ արված հայտարարությունը։

Ալեն Սիմոնյանը, նշենք, հայտարարել էր, որ իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *