Մի առաջարկ կա Կառավարության կողմից․ առաջարկվում է Քաղաքացու օրը կոնկրետ օր նշել, որովհետև անդադար համընկնում է Ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու Մայիսի մեկի հետ․ այսօր ԱԺ նիստում ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ես խնդրում եմ ձեր կարծիքը՝ մինչև 2-րդ ընթերցում հստակ օր նշանակենք, որ այս խնդրին չբախվենք, օրինակ՝ մյուսը համընկնում է Ապրիլի 24-ի հետ, նման խնդիր կա»,-ասաց նա։
Պատգամավորն առաջարկեց նաև Նավասարդի օր ավելացնել տոնացույցում․ «Առաջարկում եմ օգոստոսի 11-ին նշել Նավասարդի օրը, այդ օրը մենք պարտադիր պետք է ունենանք մեր տոնացույցում»։