Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացվել են Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանները

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին․ հայտնում է «Artsakh Monuments»-ը։

«Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին»։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *