Հայկական ակումբները մեկնարկում են եվրագավաթային պայքարը․ հայտնի են առաջին մրցակիցները


Սպորտ


Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի վիճակահանությունից հետո հայտնի դարձան հայկական ակումբների առաջին մրցակիցները եվրագավաթների 2026/27 մրցաշրջանի որակավորման փուլերում։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում ուժերը կչափի Լատվիայի «Ռիգայի» հետ։

Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի ներկայացուցիչներից «Փյունիկը» մրցելու է Մալթայի «Մարսաշլոկի», իսկ «Ալաշկերտը»՝ Ղազախստանի «Ելիմայի» դեմ։

Միևնույն ժամանակ Հայաստանի գավաթակիր «Նոան» եվրագավաթային պայքարին կմիանա երկրորդ որակավորման փուլից, ուստի նրա մրցակիցը հայտնի կդառնա այսօր հունիսի 17-ին կայանալիք վիճակահանության արդյունքում։

Առաջին որակավորման փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի առաջին կեսին. առաջին խաղերը կկայանան հուլիսի 8-10-ը, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-17-ը։

Top-news.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *