ՕՊԵԿ+ երկրների նավթի արդյունահանումը մայիսին նվազել է օրական 40 հազար բարելով․ ՄԷԳ

ՕՊԵԿ+-ի՝ նավթի արդյունահանման սահմանափակման համաձայնագրին մասնակցող երկրները 2026 թվականի մայիսին կրճատել են արդյունահանումը օրական 40 հազար բարելով (օր/բ)՝ զգալիորեն հետ մնալով ծրագրային ցուցանիշներից։ Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) զեկույցում։

ՄԷԳ-ի տվյալներով՝ նավթարդյունահանումը կամավոր սահմանափակող ՕՊԵԿ+ երկրների համար մայիսին թիրախային մակարդակը կազմել է օրական 33,7 միլիոն բարել, մինչդեռ փաստացի արդյունահանումը հավասար է եղել 24,26 միլիոնի։ Այսպիսով, պլանից շեղումը կազմել է մոտ 9,44 միլիոն բարել։

Մայիսին ՕՊԵԿ+-ի առանցքային երկրներից միայն Ղազախստանն է արդյունահանել պլանից ավել (360 հազար բարելով)։

Միաժամանակ, Իրաքում արդյունահանումը պլանից ցածր է եղել 2,85 միլիոն բարելով, Սաուդյան Արաբիայում՝ 3,64 միլիոնով, Ռուսաստանում՝ 960 հազարով, Քուվեյթում՝ 1,97 միլիոնով, իսկ Ալժիրում՝ 20 հազար բարելով։ Օմանը պահպանել է սահմանված քվոտան։ Ընդհանուր առմամբ՝ ՕՊԵԿ+-ի բոլոր երկրների արդյունահանումը մայիսին նվազել է մինչև օրական 30,3 միլիոն բարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *