ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ միջնորդությունը

«ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ 2 միջնորդությունները»,- լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «ԿԸՀ-ից իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ․․․ Դատարանը քննության առարկա կդարձնի այս հարցը»,- հավելել է Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն քննում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *