Շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը


Սպորտ


Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից ունեն 5.5 միավոր և կիսում են 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարի առաջատարներն են Այդին Սուլեյմանլին, Նիկոլոզի Կաչարավան, Յան Մալեկը և Դավիդ Անտոն Գիխարոն, ովքեր ունեն 6 միավոր:

Հայ շախմատիստներից 5 միավորով առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Էմին Օհանյանը:

Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը, Վահե Սուքիասյանը, Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 4.5 միավոր։

Գաբրիել Սարգսյանը ունի 4 միավոր:

8-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *