Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր՝ հունիսի 17–ին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել Քաջարանի թունելի կառուցման ծրագրի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։

Դիտարկվել են նաև Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում կառավարման խորհրդատուի և ճանապարհի 27 կմ հատվածի շինարարության տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացների առաջին փուլի արդյունքները։

Օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Բարգուշատի թունելի կառուցման նախագծի փորձաքննության իրականացման հարցերին։

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդգծել է նախատեսվող աշխատանքները քննարկման արդյունքներին համահունչ իրականացնելու կարևորությունը՝ այդ նպատակով շահագրգիռ մարմիններին տալով համապատասխան հանձնարարականներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *