Աշխարհի առաջնությունից հետո կթողնի պաշտոնը

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կհեռանա պաշտոնից՝ ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնությունից հետո։ Այս մասին գրել է լրագրող Բեն Ջեյքոբսը՝ սոցկայքի իր էջում։ Համաձայն գրառման՝ Մարտինեսն արդեն որոշել է չերկարաձգել պայմանագիրը հավաքականի հետ, որի ժամկետը լրանում է Մունդիալի ավարտից հետո։ Մարտինեսը կարող է վերադառնալ Անգլիալան Պրեմիեր լիգա՝ ձեռնտու համագործակցության առաջարկի դեպքում։ Հնարավոր է նաեւ շարունակի աշխատանքը այլ հավաքականում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *