G7-ի երկրները պարտավորվել են խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային. Մակրոն

G7-ի երկրները պարտավորություն են ստանձնել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական լրատվամիջոցներից, այս մասին G7 գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Այս գագաթնաժողովը դարձավ միասնության պահ: Մենք պարտավորություն ենք ստանձնել ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաև ամրապնդել Ուկրաինայի ռազմաօդային կարողությունները», – հավելել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *