Աշխարհի խաղաղության համար կարևոր օր է։ Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա․ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իրանի հետ իր երկշաբաթյա հրադադարի որոշումից հետո։
«Նրանք այլևս չեն ցանկանում շարունակել։ Նույնը վերաբերում է նաև մյուսներին։ Միացյալ Նահանգները կօգնի կարգավորել Հորմուզի նեղուցում առաջացած նավային կուտակումների հարցը։ Առաջիկայում շատ դրական զարգացումներ կլինեն։ Մեծ գումարներ կկուտակվեն։ Իրանը կարող է սկսել իր վերականգնման գործընթացը։ Մենք ամեն տեսակի անհրաժեշտ պաշարներ կմատակարարենք և պարզապես «կմնանք տեղում»՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի», – գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ «ինչպես այժմ ԱՄՆ-ում է, սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի «ոսկեդարը»»։