ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բազային գնաճը մայիսին աճել է մինչև 5% (տ/տ)՝ գերազանցելով գնաճի ընդհանուր մակարդակը և շարունակելով վերընթաց միտումը, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – June 2026» ակնարկում։
«Գնաճը պայմանավորվող հիմնական գործոնը վառելիքի գների վերջին զարգացումները չեն և որ գների երկարաժամկետ աճի ճնշումները (բացառությամբ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների) շարունակում են մնալ ազդեցիկ ու տևական», — ասվում է զեկույցում։
Հայաստանում մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 4,2% (տ/տ)՝ ապրիլի 5,3%-ի (տ/տ) համեմատ։
ՀԲ վերլուծաբանները նշում են, որ մայիսին Հայաստանում գնաճի նվազման հիմնական գործոնը դարձել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճի դանդաղումը՝ ապրիլի 9,5%-ից մինչև 6,4%՝ մայիսին։
«Այնուամենայնիվ, սա մնում է գնաճի հիմնական գործոնը՝ 60%», — ասվում է զեկույցում։
Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճը ամրագրված է 3% (±1%) մակարդակում։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (A-B), սպասվում է 4,4-3,3% սահմաններում, 2027 թվականի կանխատեսումը 3,5-3,1% է, իսկ 2028 թվականինը՝ 3,2-3,1%։