Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ


Մշակույթ


«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինտիտուտ-հիմնադրամի և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակի միջև հունիսի 18-ին կստորագրվի համագործակցության հուշագիր։ Հուշագիրը միտված է միավորելու երկու կառույցների ջանքերը գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ։

«Հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, որոնք միտված են հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանը, կրթական և գիտահանրամատչելի բովանդակության ստեղծմանը, ինչպես նաև հանրային բանախոսությունների, քննարկումների, հարցազրույցների և մեդիա նախագծերի կազմակերպմանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել նաև վավերագրական և գիտահանրամատչելի տեսանյութերի ստեղծման, փոդքասթների, կրթական ծրագրերի և թվային հարթակներում տեղեկատվական նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։

Համագործակցության նպատակը ժամանակակից հաղորդակցական և կրթական գործիքների միջոցով գիտական և մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելն է»,– ասված է հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *