Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։
ՀՀ թիմը ներկայացնող աշակերտները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Հայաստանը ներկայացնող 2 աշակերտ արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։