Իտալիայի վարչապետը Ուկրաինայի հարցով Եվրամիությունից միասնական բանակցող կնշանակի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Բրյուսելում անցկացվելիք ԵՄ առաջիկա գագաթնաժողովում կառաջարկի նշանակել Ուկրաինայի հարցով Եվրամիությունից միասնական բանակցող, գրում է The Guardian-ը։

Ըստ նրա՝ նման պաշտոն պետք է ներդրվի ԵՄ շրջանակում բանակցային գործընթացի համակարգումը բարձրացնելու համար։

Մելոնին նշել է, որ այդ ներկայացուցիչը պետք է լինի «միջին չափի երկրից», այլ ոչ թե Եվրամիության խոշորագույն պետությունների թվից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *