G7-ի առաջնորդները եզրակացրել են, որ ՌԴ-ն Ուկրաինայում խաղաղ կարգավորման իրական պատրաստակամություն չունի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ բանակցություններ վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաջարկների՝ Մոսկվայի մերժումից հետո «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանը Ուկրաինայում խաղաղ կարգավորման «իրական պատրաստակամություն» չունի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ըստ Մակրոնի՝ «նախագահ Թրամփը, ինչպես և բոլորս, պարզապես ընդունեց, որ Ռուսաստանն այսօր խաղաղություն քննարկելու անկեղծ ցանկություն չունի»։

Հայտարարությունն արվել է Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի վերջին օրը անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *