
Քիչ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։ «Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից»,- գրել է իշխանամերձ լրատվամիջոցը։
Սակայն Դավիթ Ղազինյանի փաստաբան Արշակ Վարդանյանը «168»-ի հետ զրույցում հերքել է Ղազինյանի կալանավորման մասին տեղեկությունները։
«Սուտ է։ Դեռ նույնիսկ նիստ չի եղել և հայտնի չէ, թե դատավորն ով է»,- նշել է փաստաբանը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։