Մոսկվայի մարզում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել։ Ինչպես ТАСС գործակալությանը հայտնել են օպերատիվ ծառայություններից, օդանավում գտնվել է երկու մարդ, երկուսն էլ զոհվել են։
«Սերգիևո-Պոսադսկի քաղաքային շրջանում վայրէջք կատարելիս թեթև շարժիչավոր ինքնաթիռ է ընկել։ Գետնին հարվածելիս այն բռնկվել է։ Օդանավում գտնվող երկու մարդիկ զոհվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Օպերատիվ ծառայություններից հստակեցրել են, որ կործանումը տեղի է ունեցել Վիխրևո օդանավակայանում։
Գետնին զոհեր և տուժածներ չկան։
Թե ինչն է դարձել կործանման պատճառը, պարզվում է։