«Մեծ հավանականությամբ Թրամփն ինքն է զիջել»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեծ հավանականությամբ Թրամփն ինքն է զիջել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իհարկե, հետաքրքիր իրավիճակ է: Փաստորեն, Պակիստանի միջոցով համաձայնությունից առաջ Թրամպը սպառնում է Իրանին անասելի մի ուժգին հարվածով, ու տպավորություն է ստեղծվում, թե սպառնալիքն ազդեց ու Իրանը համաձայնեց ԱՄՆ պայմաններին:

Բայց, ինչպես նախօրեին նշել էի, կրկնեմ՝ եթե կա իրապես այդպիսի իրավիճակ, ապա ինչո՞ւ է Թրամպը բարձրաձայնում այդ սպառնալիքը, եթե պարզապես կարող էր փոխանցել Իրանին միջնորդների միջոցով: Հազիվ թե Իրանն արհամարեր այն, եթե լիներ լուրջ հաղորդագրություն: Հետևաբար, մեծ հավանականությամբ Թրամպը ինքն է զիջել, իսկ սպառնալիքով պարզապես փրկում է դեմքը, ստեղծելով տպավորություն, թե զիջել է Իրանը:

Իրանը հայտարարում է հակառակի մասին, որ ԱՄՆ համաձայնել է իր տասը պայմաններին: Անկասկած է, որ այստեղ էլ Թեհրանն է թերևս չափազանցնում: Իսկ ի՞նչ կա իրականում: Իրականում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, Թեհրանը որոշել է Թրամպին վերջնականապես չմղել անկյուն: Այստեղ կա երկու հանգամանք, ըստ իս: Նախ, լիովին անկյուն մղելու դեպքում նա իսկապես կարող էր դառնալ խելահեղ անկանխատեսելի՝ օգտագործելով մինչև անգամ միջուկային սպառազինություն:

Երկրորդը, Թեհրանին թերևս պետք չէ, որ Միացյալ Նահանգներում լինի Թրամպի հաղթանակ կամ պարտություն: Մեծ հաշվով, որքան անորոշություն է ամերիկաիրանյան առաջիկա երկշաբաթյա «տրեկում», նույնքան թերևս անորոշություն է ներամերիկյան քաղաքական «տրեկում»: Իսկ սա Թեհրանին տալիս է թերևս բանակցային առավելություն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *