
Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը կայուն ձևակերպում ունեն և կայուն հաջորդականություն։
Վստահ եմ, որ պատմություն քիչ թե շատ գիտեք, հիմա պրոյեկտեք։
Փուլ առաջին։
Ստեղծվում է հանրային էյֆորիա մեեեծ խոստումներով։ Էյֆորիան կիսում են գրեթե բոլորը, հակոտնյա կամ սկեպտիկ տարրերը արտամղվում են հենց էյֆորիկ հանրության կողմից։
Փուլ երկրորդ։
Ձևավորվում են անցանկալի խմբեր հանրության ներսում ` контра բոլշևիկյան, ոջլոտ ինտիլիգենտներ, նախկիններ։ Հա իմանաք, որ նախկինը հայ հրաշամանուկ հեղափոխության բառապաշարը չի, բոլշևիկա-նացիստական փոխառում է։
Փուլ երրորդ։
Հեղափոխական էյֆորիան սկսում է թուլանալ` ներմուծվում է ակտիվ պրոպագանդան, բլիթի և մտրակի քաղաքականությունը։ Անհնազանդ մտավորականության «գյամերը» քաշում են կուսակցությանը հնազանդ «մտավորականները»:
Սկսվում են հրապարակային ամոթանքներ և աշխատանքից ազատելու պրոցեսներ։
Փուլ չորրորդ։
Արտամղվում են արդեն ոչ միայն դասակարգային այլև էթնիկ խմբերը` հրեա լինի Գերմանիայում, ոչ ռուս լինի բոլշևիզմի օրոք, թե արցախցի ներկայումս։ Հմուտ հրահրում են ատելություն։ Կուսակցականացնում են ռեսուրսները։ Մասնավոր բիզնեսը գործում է միայմ ռեժիմի թույլտվությամբ։
Փուլ հինգերորդ։
Դատարանն սկսում է պրոցեսներ, ուր դակում է ռեժիմի որոշումները, փակում են սահմանները, սկզբում հատուկենտ, հետո մասսայական, իջնում է երկաթե վարագույր։
Փուլ վերջին
Այրում կամ վերացնում են գրքերը։ Համակենտրոնացման ճամբար»։